78 մետր բարձրությամբ շքեղ զբոսանավ` ոգեշնչված Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարից (լուսանկարներ)

05:21 • 14.12.19

Carapace անունով 78 մետր բարձրությամբ շքեղ զբոսանավի տեսքը ոգեշնչված է Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարից, գրում է luxurylaunches-ը։ Զբոսանավը նախագծել է 34-ամյա իտալացի դիզայներ Ելենա Նապին։

Զբոսանավը ներկայումս մշակվում է Իտալիայում և ակնկալվում է, որ այն պատրաստ կլինի 2021 թվականին։ Նապիի խոսքով՝ զբոսանավը կարող է լողալ ջրերի վրայով, ինչպես սովորական լյուքս դասի զբոսանավերը, ինչպես նաև վերածվել սուզանավի՝ 300 մետր առավելագույն խորությամբ:

Շքեղ զբոսանավի ինտերիերն ունի առաջնակարգ հարմարություններ, այդ թվում ՝ VIP լոգարանախցիկներ, սպա սրահ, մարզասրահ և այլն։

78 մետր բարձրությամբ շքեղ զբոսանավ` ոգեշնչված Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարից (լուսանկարներ)