Հնագետները սֆինքսի ոչ մեծ արձան են հայտնաբերել Եգիպտոսում
Եգիպտացի հնագետների խումբը սֆինքսի արտասովոր արձան է հայտնաբերել Էլ-Մինյա նահանգում իրականացված պեղումների ժամանակ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եգիպտոսի հնությունների հարցով նախարարության հայտարարության մեջ:
Մասնագետների խոսքով՝ արձանիկը պատրաստված է կրաքարից, բարձրությունը կազմում է 35 սմ, երկարությունը՝ 55 սմ: Նա ընդգծել է, որ արձանիկը «պարզ և գեղեցիկ դիմագծեր ունի և արտացոլում է հին եգիպտացի քանդակագործի վարպետության մակարդակը»:
Արձանի տարիքը դեռևս չի նշվում: Նշվում է, որ հնագետները հախճապակուց պատրաստված մի շարք հմայիլներ են գտել, ինչպես նաև կերմիկական և կավե տարբեր չափսի սափորներ:










