Մակրոնը խնդրել է վերադարձնել Նապոլեոնի մտերիմ զինակցի՝ Ռուսաստանում հայտնաբերված մնացորդները

23:57 • 15.12.19

Ֆրանսիան Ռուսաստանին խնդրել է վերադարձնել Նապոլեոն Բոնապարտի զինակիցներից մեկի՝ գեներալ Գյուդենի մնացորդները:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, ֆրանսիացի նախագահ Էմանուել Մակրոնը «խնդրել է անցնել գեներալի մնացորդների փոխանցմանը վերաբերող գործողությունների իրականացմանը»: Վերջինս նաև արարողություն է նախատեսում անցկացնել ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Ակնկալվում է, որ Գյուդենի հիշատակը կհարգեն Փարիզի Հաշմանդամների տանը, որից հետո մնացորդները կհուղարկավորեն:

Ֆրանսիական ակադեմիայի քարտուղարի խոսքով՝ Մակրոնը փորձում է վերականգնել ֆրանս-ռուսական հարաբերությունների ճիշտ ընթացքը: Գեներալի մարմնի վերադարձը նա անվանել է «Ֆրանսիայի նախագահի գցած կամուրջներից մեկը»՝ Ռուսաստանի հետ կապն ամրապնդելու համար:

Հուլիսին ռուս հնագետները Գյուդենի մնացորդները հայտնաբերել էին Սմոլենսկի Թագավորական բաստիոնում կատարած պեղումների ընթացքում:

Մակրոնը խնդրել է վերադարձնել Նապոլեոնի մտերիմ զինակցի՝ Ռուսաստանում հայտնաբերված մնացորդները