Time-ը կազմել է տասնամյակի 10 լավագույն գաջեթների ցանկը

18:49 • 15.12.19

Ամերիկյան Time ամսագիրը կազմել է վերջին տասնամյակում ներկայացված էլեկտրոնային տեխնիկայի լավագույն նմուշների ցանկը:

Լավագույն գաջեթների ցանկում ընդգրկվել են ամերիկյան Apple ընկերության միանգամից մի քանի արտադրանքներ: Դրանք են iPad պլանշետը,  Apple Watch ժամացույցը, ինչպես նաև AirPods անլար ականջակալները:

Ամսագրի ներկայացմամբ՝ 2010-ականների լավագույն գաջեթների շարքում հայտնվելուն արժանի են օդային նկարահանումներ իրականացնելու համար նախատեսված PJI Phantom անօդաչու սարքը, Amazon Echo ուղղահայաց ձայնային օգնականը, Nintendo Switch խաղային համակարգը և Microsoft-ի ներկայացրած Xbox One խաղային վահանակը:

Ամսագիրը նշել է նաև Raspberyy Pi միկրոհամակարգչի մասին, որը տեղադրվում է համակարգիչներում, ինչպես նաև  Google Chromecast թվային մեդիանվագարկչի մասին, որը նախատեսված է Wi-Fi-ի օգնությամբ երաժշտության և տեսանյութերի վերարտադրման համար:

Բացի այդ, վարկանշային աղյուսակի հեղինակները ցանկում ներառել են Tesla Model 3 էլեկտրամեքենան:

Time-ը կազմել է տասնամյակի 10 լավագույն գաջեթների ցանկը