Samsung-ը մտադիր է 144 մեգապիքսել տեսախցիկով սմարթֆոն թողարկել. աղբյուր
Հարավկորեական Samsung ընկերությունը մտադիր է նոր տեխնոլոգիական գործընթաց կիրառել կատարելագործված բարձր կետայնությամբ տեսախցիկներ ստեղծելու համար:
Ինչպես գրում է Samsung-ի նորույթների մասին տեղեկություններ հրապարակող Ice Universe հայտնի աղբյուրը, արտադրողը մտադիր է 144 պիքսել կետայնությամբ սմարթֆոն թողարկել: Աղբյուրի տիրապետության տակ է հայտնվել 14 նանոմետրանոց տեխնոլոգիական գործընթացի անցումը պատկերող ծրագիրը:
Ծրագրի հեղինակները վստահ են, որ ընկերությունը պետք է ուժերը կենտրոնացնի 144 մեգապիքսել տեսախցիկի մշակման վրա: Սենսորը կաշխատի FinFET տրանզիստորների հիման վրա, որոնք առանձնանում են ցածր էներգասպառմամբ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն աղբյուրը հաղորդել էր Samsung-ի նոր սմարթֆոնների թողարկման հնարավոր ամսաթիվը:











