Բաքվում պաշտոնյան ինքնասպան է եղել ծննդյան օրը նշելուց հետո
12:07 • 16.12.19
Բաքվի Նարիմանովի շրջանի գործադիր իշխանության բաժնի պետն ինքնասպանություն է գործել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Նշվում է, որ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքի գծով բաժնի պետ Էլմար Ալիզադեն կախվել է՝ ծննդյան օրը նշելուց հետո:
Դեպքի առիթով սկսված հետաքննությունը շարունակվում է:

Placeholder










