Աստղագետները բացատրել են, թե ինչպես է ձևավորվել Ծիր Կաթին գալակտիկայի պարուրաձև տեսքը 

20:15 • 16.12.19

ԱՄՆ-ի տիեզերական ուսումնասիրություններ իրականացնող համալսարանների ասոցիացիան բացատրել է գալակտիկաների պարուրաձև տեսքի կազմավորման մեխանիզմը, որը երկար տարիների ընթացքում անհայտ էր:

Ինչպես ներկայացնում է Phys.org կայքը, Ստրատոսֆերային ինֆրակարմիր աստղադիտարանի (SOFIA) իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ մագնիսական դաշտերն առաջատար դեր են կատարում գալակտիկաների ձևավորման գործում, այդ թվում և Ծիր Կաթինի:

Գիտնականները չափել են Երկրից 47 մլն լուսային տարի հեռավորությամբ գտնվող NGC 1068 գալակտիկայի պարուրաձև թևերի երկայնքով տարածվող մագնիսական դաշտերը: Աստղային համակրգի կենտրոնում գտնվում է գերզանգվածային սև խոռոչը, որը երկու անգամ ավելի մեծ է Ծիր Կաթինի սրտում գտնվող սև խոռոչից: Պարուրաձև թևերը լի են փոշով, գազով և ինտենսիվ աստղակազմական հատվածներով:

SOFIA-ի դիտարկումները ցույց են տվել, որ մագնիսական դաշտը շուրջ 24 000 լուսային տարի ձգվում է ողջ թևի երկայնքով: Բացի այդ, գալակտիկայի տեսքի վրա ներազդող ձգողական ուժերը նույնպես մասնակցում են մագնիսական դաշտի սեղմմանը: Դա հաստատում է «խտության ալիքների մասին տեսությունը», որի համաձայն՝ գալակտիկայի թևերը հանդիսանում են նյութի չափազանց մեծ խտության կուտակման վայր: Ի տարբերություն գալակտիկայի կենտրոնի շուրջ մշտապես պտտվող աստղերի՝ թևերի դիրքը չի փոխվում:



 

Աստղագետները բացատրել են, թե ինչպես է ձևավորվել Ծիր Կաթին գալակտիկայի պարուրաձև տեսքը