Mercedes-Benz-ն «Ավատար»-ից ոգեշնչված կոնցեպտ է ստեղծել (լուսանկարներ)

11:53 • 09.01.20

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է ֆուտուրիստական կոնցեպտ մոդել, որի ստեղծման համար ոգեշնչվել է Ջեյմս Քեմերոնի օսկարակիր «Ավատար» ֆիլմից:

Ինչպես հայտնում է theguardian.com-ը, տպավորիչ նորույթը ստացել է Vision AVTR անվանումը:

Այն ստեղծվել է ավտոբրենդի Ambition 2039 նախաձեռնության շրջանակում: Դրա նպատակն է ցույց տալ՝ ինչպիսին են լինելու ապագայի փոխադրամիջոցները:

«Մեքենայի դիզայնի մասին մտածելիս մենք ոգեշնչվել ենք ֆիլմից, դրա արարածներից, գույներից և ձևերից»,-նշել է ընկերության՝ դիզայնի գծով ղեկավար Ստեֆեն Քոլը:

Картинки по запросу Vision AVTR, a concept car