«Ցուկերբերգն ինձ ասաց, որ համար 1-ն եմ Facebook-ում». Թրամփ

11:22 • 09.01.20

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ Facebook-ի հիմնադիր-տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ ճաշի ժամանակ վերջինս իրեն ասել է, որ գլոբալ սոցմեդիայի հարթակում «ինքը համար մեկն է»:

«Մի անգամ ճաշում էի Մարկ Ցուկերբերգի հետ, և նա ասաց՝ ուզում եմ շնորհավորել Ձեզ, Դուք համար մեկն եք Facebook-ում»,-ԱՄՆ նախագահի խոսքը մեջբերում է Al Arabiya-ն:

Թրամփն այս մասին պատմել է ռադիոհաղորդավար Ռաշ Լիմբոյին տված հարցազրույցում՝ չհստակեցնելով՝ երբ է տեղի ունեցել Ցուկերբերգի հետ հանդիպումը:

Facebook ընկերության խոսնակը տեղեկացրել է, որ նրանք ճաշել են հոկտեմբերին:

Թրամփն ընդգծել է, որ իր ասելիքը սոցմեդիայի միջոցով փոխանցելը շատ կարևոր է, քանի որ բազմաթիվ լրատվամիջոցներ իր խոսքը խեղաթյուրված են ներկայացնում:

Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփը Facebook-ում համար մեկն է քաղաքական գովազդի համար արվող ծախսերի առումով:

«Ցուկերբերգն ինձ ասաց, որ համար 1-ն եմ Facebook-ում». Թրամփ