Նորզելանդական ընկերությունը ջրային զբոսանքների համար նախատեսված էլեկտրական հեծանիվ է ներկայացրել (տեսանյութ)

13:56 • 11.01.20

Նորզելանդական Manta5 ընկերության ինժեներները ներկայացրել են ջրային զբոսանքների համար նախատեսված էլեկտրական հեծանիվ: Նորույթի հեղինակները թեստային փորձարկումների են հրավիրել BBC-ի լրագրողին, որը կիսվել է կոնցեպտից օգտվելու իր տպավորություններով:

Հեծանիվն առաջ է շարժվում պտտվող ոտնակների միջոցով: Ստորջրյա թևերը սարքը բարձրացնում են ջրի մակերևույթից վեր, ինչը հնարավորություն է տալիս սարքին առաջ շարժվել ջրի մեջ:

«Նորեկները պարբերաբար կորցնում են իրենց հավասարակշռությունը և վայր են ընկնում: Դրանից խուսափելու համար հավասարակշռությունը կորցնելու պահին պետք է ղեկը թեքել հեծանվի թեքման ուղղությամբ, իսկ մարմինը՝ հակառակ»,- հայտնել է լրագրողը:

 

Նորզելանդական ընկերությունը ջրային զբոսանքների համար նախատեսված էլեկտրական հեծանիվ է ներկայացրել (տեսանյութ)