ԱՄՆ-ում հայ գիտնական Արեգ Դարանգուլյանը մրցանակի է արժանացել զենքի վերահսկման նորարար մեթոդ մշակելու համար
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը և նրա գիտախումբն ԱՄՆ-ում անցկացվող ամենամյա մրցույթում արժանացել են Arms Control Person of the Year մրցանակին, որը շնորհում է Զենքի վերահսկման ասոցիացիան:
Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը, Դարանգուլյանն ու նրա թիմն այս մրցանակաբաշխությանն առաջադրվել էին նեյտրոնային ճառագայթների միջոցով միջուկային զինաթափման ստուգման նորարար գործընթացի մշակման համար:
«Այս մրցանակը ցույց է տալիս, որ հասարակությունը տեսնում և գնահատում է գիտության կարևորությունը մեր երեխաների անվտանգ և խաղաղ ապագայի ստեղծման համար, ինչպես նաև հայ գիտնականների ավանդն այս կարևորագույն գործում»,- ասել է Դարանգուլյանը:
Դարանգուլյանը ծնվել է Հայաստանում, սակայն ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ: Նա առաջին հայն է, որ առաջադրվել է այդ մրցանակին:











