Իրանցի պատգամավորը նշել է Թեհրանում ուկրաինական Boeing-ի ուղղությամբ հրթիռի արձակման պատճառը

23:54 • 13.01.20

Իրանական ուժերի կողմից սխալմամբ հրթիռի արձակումը «Ուկրաինական միջազգային ավիաուղիներին» պատկանող քաղաքացիական ինքնաթիռի ուղղությամբ տեղի է ունեցել Թեհրանի օդանավակայանի մոտակայքում տեղակայված ՀՕՊ ուժերի նոր հաշվարկի հետ թերի համակարգման պատճառով:

РИА Новости
-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի խորհրդարանի քաղշինության հարցով հանձնաժողովի փոխնախագահ Աբու ալ-Ֆադիլ Մուսավի Բեյուկին:

«Նախքան ինքնաթիռի թռիչքը ՀՕՊ հաշվարկները տեղեկացվել են մեկ կամ երկու անգամ…Սակայն ամբողջական համակարգում տեղի չի ունեցել ՀՕՊ նոր հաշվարկի հետ, որն այն գիշեր տեղակայվել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտակայքում, և սխալը տեղի է ունեցել դրա պատճառով»,- նշել է պաշտոնյան:  

Հիշեցնենք, որ Թեհրան-Կիև չվերթն իրականացնող Boeing 737-800 ինքնաթիռը հունվարի 8-ին կործանվել է օդ բարձրանալուց րոպեներ անց՝ դառնալով 176 մարդու մահվան պատճառ: Ավելի ուշ իրանական իշխանությունները խոստովանել էին, որ օդանավը սխալմամբ խոցվել է իրանական հրթիռով: