Որոնք են 2019-ի ամենաամուր, ամենագեղեցիկ և ամենաթույլ սմարթֆոնները (տեսանյութ)
Հայտնի բլոգեր Զակ Նելսոնը, որը տեսանյութեր է հրապարակում JerryRigEverything յութուբյան ալիքում, փորձարկումներ է կատարել և պարզել, թե որն է 2019-ի ամենաամուր սմարթֆոնները:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, առաջնությունը Նելսոնը տվել է Google-ի Pixel 3a սմարթֆոնին, որը, բլոգերի խոսքով, համալրված է հուսալի պլաստիկե կորպուսով: Բացի այդ, սմարթֆոնի բաղադրիչները բավականին հեշտ է առանձնացնել նորոգելու համար:
Ամենից թույլ սմարթֆոնը, բլոգերի կարծիքով, Redmi Note 7 մոդելն է, որը հեշտությամբ կոտրվում է նվազագույն ֆիզիկական ազդեցությունից:
Վերանորոգման առումով անհարմարավետ սմարթֆոնների շարքում Նելսոնը նշել է նորագույն iPhone-ները: Նրա խոսքով՝ դրանք բարդ է վերանորոգել սեփական միջոցներով, իսկ պաշտոնական կենտրոններում ծառայությունը բավականին թանկ է:
Առավել նորարար սմարթֆոնների շարքում առաջատար է ճանաչվել երկու էկրանով Nubia Z20-ը: Իսկ Samsung Galaxy A80 սմարթֆոնը Նելսոնն անվանել է ամենագեղեցիկն ու ամենակոկիկը ներքին բաղադրիչների տեղադրվածության առումով:










