Պայթյուն` «Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը
19:17 • 15.01.20
Հունվարի 15-ին՝ ժամը 18:43-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Placeholder










