Բժիշկները 2 օր ժամանակ են տվել. եթե Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում դրական դինամիկա չլինի, հետո դժվար թե լինի, այս պահին դինամիկան բացասական է. պաշտպան
Եթե փոխվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի, ապա հնարավոր է, որ դրսում բուժումը շարունակելու միջնորդություն ներկայացնեք, խափանման միջոց ստորագրությունն այդքան էլ պաշտպանական կողմի սրտով չէր կարծես: Այժմ Մանվել Գրիգորյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և խնդիր ունի ինտեսիվ բուժում ստանալու, դրանից հետո կքննարկվի հետագա բուժման հարցը:
Այս մասին Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցով Դատախազության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ դատական նիստից հետո լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, եթե փոխվի Գրիգորյանի խափանման միջոցը, հնարավո՞ր է միջնորդություն ներկայացնեն, որ վերջինս դրսում շարունակի իր բուժումը:
Նա նշեց, որ պաշտպանական կողմը բազմիցս է հայտարարել, որ Գրիգորյանի առողջական վիճակում կա բացասական դինամիկա և դա ինքնանպատակ չեն ասել: «Ինձ մոտ դեռևս դեկտեմբեր ամսվա առողջական վիճակի մասին տվյալներ կան, ըստ որի՝ նրա կյանքին սպառնալիք կա: Դեռ դեկտեմբերին բարձրաձայնվել է սա, որ խափանում կալանքը խոչընդոտում է հիվանդի ինտենսիվ բուժմանը, այսօր մենք ունեցանք այն պատկերը, ինչն ունենք»,- ասաց նա:
Հարցին՝ հույս տալի՞ս են բժիշկները, նա պատասխանեց. «Երեկ են գնացել, և ըստ բժշկական տեղեկատվության՝ երկու օր ժամանակ է տրվում, որ դրական դինամիկա լինի, հակառակ պարագայում բժիշկներն ասում են, որ դրական դինամիկայի հավանականությունը քչանում է: Այս պահի դրությամբ ոչ միայն դրական դինամիկա չկա, այլև տեղեկացնում են, որ խնդիրներ կան ավելի վատթարացման հետ կապված: Այս պահին գլխավոր պլան է մղված սրտի անբավարարության հարցը»:










