ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և Վենետիկի հանձնաժողովի նախագահը տեսակապի միջոցով քննարկել են ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունումից հետո ՍԴ շուրջ ծավալված իրադարձությունները
Այսօր՝ 2020 թվականի հունվարի 15-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի և հանձնաժողովի այլ պաշտոնատար անձանց հետ, տեղեկացնում է ՍԴ մամուլի ծառայությունը:
Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Ջ. Բուքիքիոյի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի հայտարարությունից և «վաղ կենսաթոշակի մեխանիզմ» նախատեսող «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները:
Հիշեցնենք, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու օրենքը նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրվելուց անմիջապես հետո Հատուկ քննչական ծառայությունը գործողություններ իրականացրեց ՍԴ-ում: Հարցաքննվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ապա նրան մեղադրանք առաջադրվեց՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։










