ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Թրամփի իմփիչմենթի մասին գործը փոխանցել է Սենատին

23:28 • 15.01.20

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի մասին գործը Սենատին (Կոնգրեսի վերին պալատ) փոխանցելուն:

Ինչպես հաղորդում է Meduza գործակալությունը, կողմ է քվեարկել 228 կոնգրեսական, դեմ՝ 193-ը: 

Ներկայացուցիչների պալատը Թրամփի իմփիչմենթի հարցով քվեարկությունն անցկացրել էր դեկտեմբերին: Նախագահին մեղավոր են ճանաչել իշխանության չարաշահման և Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու մեջ:

Թրամփին պաշտոնից հեռացնելու համար իմփիչմենթին կողմ պետք է քվեարկի սենատորների երկու երրորդը: Վերլուծաբանները կարծիք են հայտնում, որ դա քիչ հավանական է, քանի որ Սենատում մեծամասնությունը պատկանում է հանրապետականներին: Նշվում է, որ Ներկայացուցիչների պալատի հանրապետական կոնգրեսականներից և ոչ ոք չի աջակցել իմփիչմենթին: