«Արծաթ» համար նվեր՝ Samsung բրենդի սմարթֆոն գնելիս. Beeline-ը հայտարարում է նոր տարվա առաջին սուպեր ակցիայի մեկնարկը
Beeline-ի գրասենյակներից կամ առցանց E-shop խանութից այս տարվա հունվարի 14-ից մինչև փետրվարի 9-ը Samsung Galaxy A50, A40 և А30s սմարթֆոնները գնելու դեպքում, հաճախորդները կստանան նվեր «Արծաթ» գեղեցիկ հեռախոսահամար։ Առաջարկը գործում է ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ գնման դեպքում։
Samsung Galaxy А30s և А20s սմարթֆոնները կշարունակեն վաճառվել շահավետ գներով մինչև փետրվարի 16-ը՝ համապատասխանաբար 111 900 և 103 900 դրամով:
«Ինչպես և խոսք էինք տվել, Beeline-ը սկսում է տարին հետաքրքիր առաջարկներով։ Վստահ եմ, որ հզոր սմարթֆոնը լավ օգնական է տարին արդյունավետ և մոտիվացված սկսելու համար։ Samsung Galaxy А30s կպահպանի իր շահավետ գինը ևս մեկ ամիս։ Հանրահայտ Samsung բրենդի Galaxy A50, A40 կամ А30s մոդելների սմարթֆոն գնող հաճախորդները մեր կողմից կստանան նվեր՝ «Արծաթ» հեռախոսահամար», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հեռախոսների մասին ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ E-shop առցանց խանութի էջում։ Ի դեպ, այս առաջարկի շրջանակում 033 կոդով հեռախոսահամարներ չեն տրամադրվում:










