Երևանի Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը
Հունվարի 15-ին, ժամը 21։08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենաներ, վնասվել է մոտակայքում գտնվող գազատար խողովակը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մկրտիչ Դ., ծնված 1992 թ․) բախվել է գազատար խողովակի հենասյանը:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն` մինչ «1-04» ծառայության աշխատակիցների մոտենալը:










