Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի հոսպիտալին փոխանցել են դեղորայք և բժշկական պարագաներ

14:56 • 16.01.20

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետներն այսօր՝ հունվարի 16-ին,  Հալեպի հոսպիտալին են փոխանցել դեղորայք և բժշկական պարագաներ, տեղեկացնում է Արմենպրեսը:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը հայտնել է, որ Սիրիական կողմը ևս մեկ անգամ նշել է հայկական հումանիտար խմբի գործունեության կարևորության մասին և երախտագիտություն հայտնել:

2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի հունվարի 16-ը Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի բժիշկները հետազոտել և բուժել են 13 հազար 680 հիվանդի: Սակրավորներն ականազերծել են 126 հազար քառակուսի մետր տարածք:

Հումանիտար առաքելությունը շարունակվում է: