Կանադացու կորցրած աչքի փոխարեն տեղադրվել է տեսախցիկ

23:44 • 16.01.20

Կանադայի բնակչին կորցրած աչքի փոխարեն տեսախցիկ է տեղադրվել: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, կանադացի Ռոբ Սփենսը դեռևս մանուկ հասակում կորցրել է աջ աչքը:

Սովորական իմպլանտի փոխարեն տղամարդը որոշել է տեսախցիկ տեղադրել: Տեսախցիկը տեսագրում է այն ամենն, ինչ տեսնում է Սփենսը, այդ թվում այն, թե ինչպես է նա թարթում:

Սարքավորման մեջ կարմիր դիոդային լուսավորում է տեղակայված, և այժմ նրա աչքը լուսավորվում է ինչպես «տերմինատորի» աչք:

Միկրոտեսախցիկը միացված չէ աչքի նյարդին և պատկերը չի փոխանցում ուղեղին: Տղամարդը կարող է տեսագրել այն ամենն, ինչ տեսնում է 30 րոպեի ընթացքում, այնուհետև տվյալները փոխանցվում են պահեստային հատվածին:

Կանադացու կորցրած աչքի փոխարեն տեղադրվել է տեսախցիկ