Իտալացի գիտնականները Երկրին մոտ հսկայական մոլորակ են հայտնաբերել

22:43 • 16.01.20

Իտալիայի Աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի գիտնականները նոր մոլորակի նշաններ են հայտնաբերել, որը պտտվում է Արեգակնային համակարգին մոտ գտնվող Պրոքսիմա Ցենտավրա աստղի շուրջ:

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Science Alert գիտական ամսագրին, նոր երկնային մարմինը հայտնաբերվել է աստղի ճառագայթային արագությանը հետևելիս: Պարզվել է, որ լուսատուի տեղադիրքը թեթևակի փոփոխվում է, և որ դա պայմանավորված չէ մեկ այլ մոլորակի՝ Proxima b-ի պտույտով:  

Նոր մոլորակը, որը ստացել է Proxima c անվանումը, ամենայն հավանականությամբ, դասվում է «սուպերերկրների» շարքին, այսինքն՝ Երկրից ավելի մեծ զանգված ունի, սակայն զիջում է Նեպտունին, որը պիտանի չէ կյանքի համար, քանի որ հեռու է գտնվում լուսատուից:

Իտալացի գիտնականները Երկրին մոտ հսկայական մոլորակ են հայտնաբերել