Ուրուգվայում ուղղաթիռից խոզ են նետել միլիոնատիրոջ լողավազանի մեջ (լուսանկարներ, տեսանյութ)

13:36 • 16.01.20

Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում ուղղաթիռից խոզ են նետել անշարժ գույքի ոլորտի ձեռնարկատեր Ֆեդերիկո Ալվարես Կաստիլոյի առանձնատան լողավազանի մեջ, որի տեսանյութը հրապարակել է Daily Mail պարբերականը:

Կադրերում երևում է, թե ինչպես է արգենտինացի միլիոնատիրոջ առանձնատան վրայով անցնող ուղղաթիռից խոզ ընկնում լողավազանի մեջ: Ձեռնարկատիրոջ կինը՝ մոդել Լարա Բերնասկոնին, տեղական մամուլին հայտնել է, թե տարածքում գառ է ընկել:

Համացանցի օգտատերերը նկատել են, որ ոչ թե գառ, այլ խոզ է ընկել: Համացանցում լայն տարածում գտած տեսանյութը մեկնաբանողները Կաստիլոյին են մեղադրել տեղի ունեցածի համար: Ոմանք ենթադրել են, որ նա է՛լ ավելի ճանաչված լինելու համար հատուկ է նման բան կազմակերպել:

Չորեքշաբթի` հունվարի 15-ին, Կաստիլոն Instagram սոցկայքի իր էջում հերքել է այդ լուրերը:

«Ես ոչ մի կապ չունեմ վանդալիզմի հետ, որից տուժել են իմ ընտանիքի անդամները: Մենք տանն էինք, երբ դեպքը տեղի ունեցավ: Այգուց աղմուկ լսեցինք, դուրս եկանք տեսնելու, թե ինչ է պատահել և այդ զզվելի պատկերին ականատես եղանք: Այս չար կատակն իսկապես վշտացրեց մեզ»,-պատմել է գործարարը:

Ենթադրվում է, որ ուղղաթիռից նետել են արդեն սատկած կենդանու: Հայտնի չէ` Կաստիլոն հետաքննության համար զանգահարել է ոստիկանություն, թե ոչ:

 

This is the moment just before the pig crashed down into Castillo's luxury pool in Uruguay on TuesdayA helicopter can be seen circling the area above Castillo's holiday home in Uruguay before releasing the pig on Tuesday

Castillo is pictured at Goodwood racecourse in England in 2018. Castillo took to Instagram to express his anger at the prank, claiming it 'caused us a great deal of upset as a very very sick joke'

Bernasconi, who has modelled for Tom Ford and La Prairie, is pictured with entrepreneur husband Castillo by a lake in UruguayBernasconi is pictured showing off her engagement ring over the shoulder of her husband in Uruguay