Լուսանկարիչը շվեյցարական Ալպերում «սառցե հալոյի» ուշագրավ տեսարան է ֆիքսել
Լուսանկարիչ Մայքլ Շնայդերն իր սմարթֆոնով բնության ամենագեղեցիկ երևույթներից մեկի՝ «սառցե հալոյի» տեսարան է ֆիքսել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, տղամարդը լուսանկարն արել է շվեյցարական Ալպերում՝ դահուկով սահելու ժամանակ:
Շնայդերին iPhone 11 սմարթֆոնով հաջողվել է ֆիքսել այն պահը, երբ սառույցի բյուրեղները սառչում են՝ Արեգակի շուրջը կատարյալ հալո ձևավորելով:
Այս տեսողական ֆենոմենը, որը հայտնի է որպես 22° հալո, տեղի է ունենում, երբ լույսը փոխազդեցության մեջ է մտնում մթնոլորտում առկա սառույցի բյուրեղների հետ:











