«Եթե դուք ղեկավարեիք Twitter-ը, ի՞նչ կանեիք». սոցցանցի հիմնադիր Ջեք Դորսին խորհուրդ է հարցրել Իլոն Մասկից (տեսանյութ)
Ամերիկյան Twitter սոցցանցի հիմնադիր Ջեք Դորսին ընկերության աշխատակիցների հետ խորհրդակցության ժամանակ տեսակապով կապվել է Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի հետ ու խորհուրդ հարցրել նրանից սոցկայքի աշխատանքի բարելավման վերաբերյալ, հայտնում է Bloomberg-ը:
«Եթե դուք ղեկավարեիք Twitter-ը, ի՞նչ կանեիք»,- հարցրել է Դորսին Մասկից:
Tesla-ի ղեկավարը պատասխանել է, որ օգտակար է համարում իրական օգտատերերին ու բոտերին տարանջատելը:
Նա ընդգծել է, որ օգտատերերը դեմ են հանդես գալիս «տարբեր շահագրգիռ խմբերի» կողմից մանիպուլյացիաների դեմ:
Ինչպես նշում է Bloomberg-ը, Մասկը սոցկայքի ամենահայտնի օգտահաշիվն ունեցողներից մեկն է` նա 30,7 մլն հետևորդ ունի:
What @elonmusk thinks Twitter could be doing better. #OneTeam pic.twitter.com/BvAUee7rmn
— Mary Kate (@_maryjordan) January 16, 2020










