Xiaomi-ն ծալվող սմարթֆոն է ստեղծել

22:34 • 20.01.20

 

Չինական Xiaomi ընկերությունը ծալվող հեռախոսի արտոնագիր է գրանցել: Ինչպես գրում է 91mobiles պորտալը։

Նկարագրության համաձայն՝ սարքավորումը երկու էկրան ունի, որոնք միացված են ծխնի նմանվող առանցքով, ինչի շնորհիվ սմարթֆոնը կարող է ծալվել երկարությամբ:

Յուրաքանչյուր կողմում մագնիսներ են տեղակայվելու, որոնք կկանխեն հեռախոսի պատահական փակումը:

Նշվում է, որ դիմացի հատվածում հեռախոսը սելֆիի համար նախատեսված տեսախցիկ չունի:  

Պորտալի մասնագետները ենթադրում են, որ Xiaomi-ն կարող է ծալովի սմարթֆոնը լայն վաճառքի ներկայացնել արդեն այս տարի: