«ԱՄՆ-ն աշխարհում աննախադեպ տնտեսական բում է ապրում». Թրամփը ելույթ է ունեցել Դավոսում (տեսանյութ)
Շվեյցարական Դավոսում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի շրջանակում ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է The Guardian-ը:
Միացյալ Նահանգների նախագահը համաշխարհային էլիտայի ներկայացուցիչների առջև հայտարարել է, որ «ամերիկյան երազանքը» կրկին վերադառնում է, և որ այժմ այն ավելի մեծ է ու «առաջվանից ավելի լավը»:
Թրամփը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում երկրում արձանագրված ձեռքբերումները՝ 12 000 գործարանի բացում, 7 մլն նոր աշխատատեղի ստեղծում, հարստության համաչափ բաշխում և այլն:
«Հպարտ եմ հայտարարել, որ ԱՄՆ-ն տնտեսական բում է ապրում, ինչպիսին ամբողջ աշխարհը երբեք չի տեսել: Ամերիկան ծաղկում է, բարգավաճում և հաղթում այնպես, ինչպես երբևէ չի հաղթել անցյալում»,-հայտարարել է նա:










