3D տպիչով «տպված» սուշի. ճապոնացի տեխնոլոգը սուշիի պատրաստման նոր տեխնոլոգիա է մշակել (լուսանկարներ)

14:09 • 21.01.20

3D տպիչ սարքով համեղ և էժան ուտեստի պատրաստումը հնարավոր կլինի 30 տարուց ոչ շուտ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է հայտնել ճապոնացի հայտնի դիզայներ-տեխնոլոգը, որը լիովին նոր տեխնոլոգիա է մշակել իր երկրում ավանդական ուտեստի` սուշիի պատրաստման համար:

Ճապոնական Dentsu կորպորացիայի արտ-տնօրեն Ռյոսուկե Սակակին խոստովանել է, որ իր տեխնոլոգիայով «տպված» ուտելիքը դեռ զիջում է ավանդական սուշիին: Նրա խոսքով` դեռ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի նախագիծը կոմերցիոն հաջողություն ունենա և տնտեսական շահույթ ապահովի:

Մասնագետի խոսքով`առաջիկա հինգ տարում «տպված ապրանքները» թանկ կարժենան, սակայն ժամանակի ընթացքում պահանջարկի մեծացմանը զուգահեռ դրանց գինը կնվազի: Վերջինս նաև հավելել է, որ ներկայիս 3D տպիչներով շատ դժվար է լավ արդյունքի հասնել, քանի որ սարքեր են անհրաժեշտ, որոնք կտպեն բջջային և մոլեկուլային մակարդակներում:

3D տպիչների` սուշիի պատրաստման համար քարթրիջները լցված են այնպիսի բաղադրիչներով, ինչպիսիք են` ժելատինը, բրնձի ալյուրը, սոյայի զանգվածը, ջրիմուռները, համեմունքները, սննդային ներկանյութերը, վիտամինները: Դրանցից տպիչի և ռոբոտային ձեռքի շնորհիվ պատրաստվում են տարբեր խորանարդաձև սուշիներ, որոնք չեն կարող պատրաստվել սուշիի սովորական վարպետների կողմից:

Այս տեխնոլոգիայի ստեղծման համար Սակակին ստեղծել է Open Meals նախագիծը` միավորելով դիզայներների, տեխնոլոգների, ծրագրավորողների, գիտնականների և ձեռնարկատերերի:

 

Картинки по запросу open meals

Картинки по запросу open meals

Похожее изображение

Картинки по запросу open meals

Картинки по запросу printing sushi in japan

3D տպիչով «տպված» սուշի. ճապոնացի տեխնոլոգը սուշիի պատրաստման նոր տեխնոլոգիա է մշակել (լուսանկարներ)