Հենրի Սարդարյանը Ռուսաստանում քաղաքական գիտությունների դոկտոր է դարձել

21:04 • 21.01.20

Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Կառավարման և քաղաքականության ֆակուլտետի դեկան Հենրի Սարդարյանը քաղաքական գիտությունների դոկտոր է դարձել՝ բարձր աստիճանն ստանալով Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ձեռքից:

«4 ամիս առաջ՝ սեպտեմբերի 24-ին Լոմոնոսովի անվան պետական համալսարանում կայացել է կյանքիս կարևորագույն իրադարձություններից մեկը՝ դոկտորական աստիճանի պաշտպանությունը: Այսօր համալսարանի գիտխորհրդի նիստում ես ստացել եմ քաղաքական գիտությունների դոկտորի դիպլոմը համալսարանի ռեկտորի ձեռքից»,- rusarminfo-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սարդարյանը:

Սարդարյանը դոկտորական թեզը պաշտպանել է «Հանրապետականության ձևավորման և զարգացման արևմտաքրիստոնեական գաղափարատեսական հիմքերը» թեմայով:  

Հենրի Սարդարյանը ծնվել է 1989 սեպտեմբերի 29-ին: 15 տարեկանում ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի Կառավարման միջազգային իսնտիտուտի ֆակուլտետը: