Ուկրաինայում 12-ամյա տղան բանակ գնալու ծանուցագիր է ստացել (լուսանկարներ)

17:27 • 22.01.20

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գարնանային զորակոչի շրջանակում 12-ամյա երեխան բանակ գնալու ծանուցագիր է ստացել: Այս մասին դպրոցականի մայրը հայտնել է Facebook սոցցանցի իր էջում: Վերջինիս խոսքով` ծանուցագիրը բերել են հունվարի 21-ի առավոտյան:

«Երեխաները դպրոցում են, որոշում եմ «քունս առնել», դռան զանգն են տալիս. «Ծանուցում ունեք, ստորագրե՛ք»: Շոկի մեջ եմ հայտնվում, բացում եմ, իրապես ծանուցագիր է, որի վրա կիսաբաց մի աչքով էլ տեսնում եմ միջնեկ որդուս անունը: Երեխան դեռ նոր է 12 տարեկան դարձել...»,- պատմել է կինը: 

Սկզբում կինը կարծել է, թե ծանուցագիրն ուղղված է 20-ամյա ավագ որդուն, սակայն ուշադիր զննելով այն` հասկացել է, որ դպրոցական որդու մասին է խոսքը: Ծանուցագրում նաև սխալ է նշվել տղայի ծննդյան տարեթիվն ու ազգանվան մի տառը:

Այժմ «զորակոչված» տղայի մայրը ծանուցագրով սահմանված օրը մտադիր է զինվորական կոմիսարիատ գնալ, քանի որ կասկածում է, թե հեռախոսով կկարողանա զինվորական կոմիսարիատի աշխատակիցներին համոզել, որ սխալվել են:

 

Картинки по запросу В Киеве ребенок получил повестку в армию