Բուրկինա Ֆասոյում տեղի ունեցած ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով ավելի քան 30 մարդ զոհվել է, կան տուժածներ

01:23 • 22.01.20

Նվազագույնը 36 մարդ է զոհվել Բուրկինա Ֆասոյի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով: Այս մասին հայտնում են երկրի կառավարությունից, գրում է РИА Новости-ն:

«Երկուշաբթի՝ հունվարի 20-ին, զինված ահաբեկիչների խմբավորումը  ներխուժել է բնակելի տարածք հանդիսացող Նագրաոգոյի շուկա: Այստեղ իրենք սպանել են 32 մարդու, այրել շուկան և, նահանջելով՝ ևս 4 մարդու սպանել Ալամու գյուղում: Բացի դա, հարձակման հետևանքով 3 մարդ տուժել է»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ դեռևս ահաբեկչական որևէ կազմակերպություն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: