Բեռլինում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբ է հայտնաբերվել
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ռումբ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել են քաղաքայինոստիկանության թվիթերյան էջում:
Ռումբը հայտնաբերվել է Բեռլինի կենտրոնում՝ Սենատի շենքից քիչ հեռու: Ոստիկանությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել մարդկանց տարհանման համար, որոնք ռումբի գտնվելու վայրից 500 մ շառավղում էին գտնվում:
Հաղորդվում է, որ այս պահի դրությամբ ռումբը վնասազերծվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայի Քյոլն քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած 500 կգ կշռող ռումբի վնասազերծման համար տարհանվել է 6500 մարդ:










