Bloomberg-ը հայտնել է նոր բյուջետային iPhone-ի թողարկման ամսաթիվը
Ամերիկյան տեխնոլոգիական հսկան մտադիր է նոր բյուջետային iPhone-ի զանգվածային արտադրությունն սկսել փետրվարին, իսկ վաճառքում նորագույն սմարթֆոնը, հավանաբար, կհայտնվի մարտին: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:
Apple-ի նախորդ բյուջետային մոդելին՝ iPhone SE-ին փոխարինելու եկող սմարթֆոնը արտադրության կհանձնվի հաջորդ ամիս:
Bloomberg-ը հաստատել է նաև ավելի վաղ հայտնի դարձած տեղեկություններն այն մասին, որ հեռախոսը դիզայնով նման կլինի iPhone 8-ին և կներկայանա 4.7 դյույմ անկյունագծային IPS էկրանով, Home ստեղնով և Touch ID համակարգով:
Նոր հեռախոսի մեկնարկային գինը կկազմի 399 դոլար:










