Իսրայելցի զինծառայողները կրակ են բացել երկիր ներխուժած 3 պաղեստինցիների ուղղությամբ (տեսանյութ)

03:21 • 22.01.20

Իսրայելի Պաշտպանության բանակի զինծառայողները երեքշաբթի երեկոյան կրակ են բացել 3 պաղեստինցիների նկատմամբ, որոնք Գազայի հատվածից ներխուժել էին իսրայելական տարածք և պայթուցիկ սարք կամ նռնակ էին նետել նրանց ուղղությամբ, այս մասին հայտնում բանակի մամուլի ծառայությունը:

«Որոշ ժամանակ առաջ զինծառայողները 3 կասկածյալ են հայտնաբերել, որոնք, Գազայի հարավային հատվածից շրջանցելով անվտանգության ցանկապատը, մուտք էին գործել Իսրայել: Զինվորները եկել են դեպքի վայր և գնահատել շրջանը, դրանից հետո սկսել են իրենց ուղղությամբ պայթուցիկ սարք կամ նռնակ նետած կասկածյալների որոնման աշխատանքները: Զինծառայողները նրանց ուղղությամբ կրակ են բացել: Իսրայելական մոտակա բնակավայրերին սպառնացող վտանգ չկա»,- The Times of Israel-ի հաղորդմամբ՝ ասվում է հաղորդագրությունում:

 Նշվում է, որ 3 պաղեստինցիներն էլ սպանվել են պատասխան կրակի ժամանակ: Պարբերականի տվյալներով՝ զինծառայողների կողմից կորուստներ չկան: