ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սարաջին և Հաֆթարին կոչ է արել ճանաչել Լիբիայի հարցով բեռլինյան համաժողովի պայմանավորվածությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հունվարի 21-ին կոչ է արել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջին և Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆթարին ճանաչել Լիբիայի հարցով բեռլինյան համաժողովի արդյունքները, որն անցկացվել էրհունվարի 19-ին, գրում է ТАСС-ը:
Գուտերեշը նաև ընդգծել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից բեռլինյան համաձայնությունների ճանաչման կարևորությունը:
«ես համարում եմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այդ համաձայնությունների ճանաչումը, ինչպես նաև համաժողովից հետո մյուս քայլերը ծայրահեղ կարևոր էին»,- ասել է նա:
Լիբիայում իրավիճակի կայունացմանն ուղղված միջազգային համաժողովը տեղի է ունեցել Բեռլինում հունվարի 19-ին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Եգիպտոսի առաջնորդները, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Համաժողովի արդյունքում կողմերը փաստաթուղթ են համաձայնեցրել, որը պետք է մի շարք խնդիրներ լուծի Լիբիայում:
Լիբիայում երկիշխանություն է տիրում 2011 թվականին Մուամմար Քադաֆիի սպանությունից ի վեր: Լիբիայի արևելյան շրջանում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ:










