Black Star-ի արտիստ Միշա Մարվինը խաբեության զոհ է դարձել գնացքում
Ռուսական Black Star ձայնագրման լեյբլի և պրոդյուսերական կենտրոնի հայտնի արտիստ Միշա Մարվինը Մոսկվա-Օդեսա գնացքում խաբեության զոհ է դարձել, այս մասին արտիստը պատմել է Instagram սոցիալական կայքի իր էջի Stories բաժնում:
Երգչի խոսքով` անհայտ անձինք թեյի մեջ քնաբեր են լցրել և գողացել իր մոտ եղած գումարը:
«Այս երթուղով մեկնողներ, թեյ մի՛ խմեք և փակեք դուռը»,- զգուշացրել է արտիստը:
Միշա Մարվինը ծվել է Ուկրաինայի հարավարևմտյան մասում գտնվող Չեռնովցի քաղաքում:
Երգչի առավել հայտնի աշխատանքներից են «Պատմություն» (История), «Պարիր» (Танцуй), «Ատում եմ» (Ненавижу), «Երկուսով» (Вдвоем) երգերը:










