Մարգարիտա Սիմոնյանը հերքել է լուրերը, թե իր մոտ սրտի կաթված է եղել
Ռուսական RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է մի շարք ռուսական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությանը սրտի կաթվածով հոսպիտալացվելու մասին:
Սիմոնյանի՝ վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու մասին լուրը նախապես հրապարակել էր Mash Telegram ալիքը: Ինքը խմբագիրը լուրը հերքել է թվիթերյան գրառմամբ:
«Ամանորյա տոներից ուշքի չեկած ԶԼՄ-ներում տարածված հաղորդման հետ կապված, որի համաձայն ինձ մոտ սրտի կաթված է եղել, հայտարարում եմ, որ ես սրտի կաթված չեմ ունեցել և չեմ կարող ունենալ այն պարզ պատճառով, որ սիրտ չունեմ»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը:










