Իսպանիայում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի
Իսպանիայում կիրակի օրվանից շարունակվող անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով առնվազն 8 մարդ է մահացել: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը երկրի տարբեր շրջաններում չեն դադարում ձյան առատ տեղումներն ու անձրևները, որոնք ուղեկցվում են քամու ուժեղ պոռթկումներով:
Նշվում է, որ ձնաբքի հետևանքով զոհերից մեկը Ուկրաինայի 55-ամյա քաղաքացի է: Նրա մարմինը հայտնաբերվել է Վալենսիայում:
Նախկինում հաղորդվում էր 3 զոհի մասին: Բացի այդ, տասնյակ մարդիկ տուժել են անբարենպաստ եղանակի պատճառով, մի քանի մարդ անհետ կորած է համարվում:
Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունն ավելի վաղ վտանգի նախազգուշացում էր տվել թագավորության մի շարք նահանգներում: Ձնաբքի պատճառով մի շարք ճանապարհներ շարունակում են փակ մնալ, նավարկության համար փակ են երկու նավահանգիստներ, չեղարկվել են դասընթացները դպրոցներում: Նախազգուշացումը շարունակվում է պահպանվել 9 նահանգներում:










