SpaceX-ը հունվարի 24-ին տիեզերք կարձակի 60 նոր Starlink արբանյակ
Ամերիկյան SpaceX ավիատիեզերական ընկերությունը պատրաստվում է հունվարի 24-ին 60 հատ նոր Starlink արբանյակ արձակել դեպի տիեզերք: Այս մասին ասվում է ընկերության թվիթերյան միկրոբլոգում:
Հաղորդագրությունում նշվում է, որ ներկայում SpaceX-ի մասնագետները հետևում են եղանակային պայմաններին:
Ինտերնետ արբանյակների արձակումն իրականացվելու է Falcon 9 հրթիռակրի միջոցով:
Starlink-ը նոր սերնդի արբանյակային ցանց է, որը կարող է Երկրի բնակիչներին ապահովել լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ: Նախագիծը մեկնարկել է 2018թ. փետրվարին: Ընդհանուր առմամբ, տիեզերք են արձակվելու տասնյակ հազարավոր արբանյակներ:
Նախագծի իրագործման համար, ըստ SpaceX-ի, կծախսվի 10 մլրդ դոլար:










