Մասնագետները պատրաստվում են «Տիտանիկ»-ից դուրս բերել հեռագրական հաղորդիչ սարքը

23:47 • 22.01.20

Այս շաբաթ RMS Titanic Inc. ընկերությունը դիմում է ներկայացրել ԱՄՆ Արևելյան Վիրջինիա նահանգի շրջանային դատարան՝ խորտակված «Տիտանիկ» նավից հեռագրական հաղորդիչ սարքը դուրս բերելու թույլտվություն ստանալու համար:

Ինչպես գրում է РИА Новости-ն, ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ իրենք կկարողանան վերականգնել սարքավորումը:

Նրանք մտադիր են հատուկ ռոբոտ ուղարկել ջրի հատակ, որը կկարողանա գտնել եզակի իրը: Հենց այդ հաղորդիչից 1912-ի ապրիլի 15-ին, երբ «Տիտանիկը» բախվել էր սառցաբեկորին և սկսել խորտակվել, SOS ազդանշան էին ուղարկել մեկ այլ նավի:

«Տիտանիկի» հարցերով փորձագետը նշում է, որ արշավը պետք է շուտ իրականացնել, քանի դեռ հնարավոր է դուրս բերել հաղորդիչ սարքը ջրի հատակից: