Հանրապետական սենատորները մերժել են Թրամփի պաշտոնանկության շրջանակում դեմոկրատների կողմից հավելյալ փաստաթղթեր ստանալու պահանջը
ԱՄՆ Սենատում նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության վերաբերյալ լսումների ժամանակ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները կանխել են Ուկրաինային վերաբերող հավելյալ փաստաթղթեր ստանալու՝ դեմոկրատները պահանջը, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Ուկրաինայի հարցով փաստաթղթեր տրամադրելուն դեմ է հանդես եկել 53 սենատոր, կողմ են եղել 47 դեմոկրատ սենատորներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեմոկրատները պահանջել են ներկայացնել Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կապերի, ինչպես նաև Ուկրաինայի ռազմական օգնության հետաձգման վերաբերյալ փաստաթղթեր:
Ինչպես արդեն հայտնել էինք՝ երեքշաբթի մեկնարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու լսումները:
Սա ԱՄՆ պատմության երրորդ իմպիչմենտն է: Նախկինում դրանք տեղի էին ունեցել նախագահ Էնդրյու Ջոնսոնի օրոք 1868 թվականին և 1998 թվականին նախագահ Քլինտոնի կառավարման ժամանակ: Երկու դեպքում էլ իմպիչմենտի մասին որոշումը կայացվել է Ներկայացուցիչների պալատում, սակայն Սենատը դեմ է հանդես եկել այդ որոշմանը, և նախագահները շարունակել են պաշտոնավարել:
1974 թվականին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը Վոթերգեյթի սկանդալի արդյունքում ևս առերեսվում էր պաշտոնազրկման հեռանկարին: Այս դեպքում այն կարող էր տեղի ունենալ նաև Սենատում, սակայն Նիքսոնը հրաժարական տվեց նախքան Ներկայացուցիչների պալատի որոշումը:










