Արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ. Ցյուրիխում բախվել են դավոսյան համաժողովի ընդդիմախոսներն ու ոստիկանները (լուսանկարներ)

11:20 • 23.01.20

Շվեյցարական Ցյուրիխում բախումներ են տեղի ունեցել Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ընդդիմախոսների և իրավապահների միջև:

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, բողոքի ակցիան նախապես համաձայնեցվել է քաղաքային իշխանությունների հետ: Դրան մասնակցել է մի քանի հարյուր մարդ:

Ծայրահեղ տրամադրված ցուցարարները ոստիկանների ուղղությամբ շշեր են նետել: Դրան ի պատասխան արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ են կիրառվել: Սրա հետևանքով ձերբակալվել է երեք մարդ, հաղորդվում է երկու տուժածի մասին:

Դավոսի ամենամյա համաժողովը մեկնարկել է հունարի 21-ին և տևելու է մինչև հունվարի 24-ը: Միջոցառմանը մասնակցում է 3000 մարդ՝ աշխարհի 117 երկրից: Նրանց շարքում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը: