Առաջիկա երեք օրերին Մելբուրնում Ավստրալիայի անտառային հրդեհների պատճառով օդի վիճակը կարող է վատանալ
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի շրջանակ միջավայրի պահպանման տեսչությունը հրապարակել է օդի որակի կանխատեսումն առաջիկա օրերի համար։
Ինչպես փոխանցում է տեսչության Twitter-յան պաշտոնական էջը, Մելբուրնում, որտեղ այս օրերին տեղի է ունենում թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը, օդի վիճակը վատթարանալու է։ Հինգշաբթիից մինչև շաբաթ օդի վիճակը գնահատվելու է «բավարար»։ Մրցաշարի առաջին երեք օրերին օդի վիճակը գնահատվել է «լավ»։
Հունվարի 22-ին կայացած խաղերի ժամանակ Մելբուրնում անձրև էր տեղում, որի կաթիլներում առկա էին մոխիրներ` Ավստրալիայի անտառային հրդեհների պատճառով։










