Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքից վերջին ինքնաթիռը ժամանել է Սիդնեյ (լուսանկարներ, տեսանյութ)

12:57 • 23.01.20

Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքից հարյուրավոր ուղևորներ օդանավով ժամանել են Ավստրալիայի Սիդնեյ քաղաք, հայտնում է Daily Mail պարբերականը: 

China Eastern flight ավիաընկերության A332 օդանավի 234 ուղևորները 10 ժամ տևող թռիչքից հետո Սիդնեյի օդանավակայանի ժամանման սրահ հասնելուն պես դիմակներ են կրել:

Սա 11 միլիոն բնակչություն ունեցող քաղաքից մեկնող վերջին օդանավն էր, դրանից հետո կարանտինի սահմանման մասին է հայտարարվել, և արտագնա բոլոր գնացքներն ու օդանավերի չվերթները չեղարկվել են:

Ուղևորները նախքան օդանավ բարձրանալը ստուգումներ են անցել, իսկ օդանավի ժամանելուց հետո օդաչուները խնդրել են, որ ուղևորները վատ ինքնազգացողության դեպքում տեղեկացնեն անձնակազմին:

Օդանավակայանում բժիշկների և բուժքույրերի խումբ է աշխատել, որոնք ուղևորներին հարցրել են մրսածության ախտանշանների մասին: Չափվել են նաև վերջիններիս մարմնի ջերմաստիճանները, ինչպես նաև հատուկ տեղեկատու թռուցիկներ են բաժանվել կորոնավիրուսի, դրանից պաշտպանման, ախտանշանների, հայտնաբերման դեպքում ձեռնարկվելիք քայլերի մասին:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանում բռնկված 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակով վարակված մարդկանց թիվը շարունակում է ավելանալ: Այժմ հաղորդվում է 571 մարդու վարակման մասին, որոնցից 95-ը գտնվում են ծանր վիճակում:

Նշվում է, որ հունվարի 22-ին արձանագրվել է հիվանդության նոր վարակման 131 դեպք: Բոլոր մահացածները, որոնց թիվը 17 է, 65 տարեկանից բարձր մարդիկ են: Վարակման դեպքեր են արձանագրվել Հոնկոնգում, Մակաոյում և Թայվանում: Բժիշկները հետևում են ևս 4928 մարդու, որոնք շփում են ունեցել հիվանդների հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին:

Հիվանդության մասին առաջին տեղեկությունները ստացվել են 2019-ի դեկտեմբերին: Նոր վիրուսն սկսել է տարածվել Չինաստանի Ուհան քաղաքում, որն այս պահին ժամանակավոր մեկուսացված է: Ավելի վաղ հաստատվել է, որ հիվանդությունը փոխանցվում է մարդուց մարդուն:

 

This is the leaflet that passengers were given when they landed in Australia after flying from the Chinese city of Wuhan

Flight crew wore gloves as they walked through the airport

Medical staff check the body temperature of passengers as they arrive at a railway station in Yingtan City, Jiangxi province, China as part of precautions regarding the virus outbreak

NSW Health had a team of four nurses and doctors, who wore masks but not full HAZMAT suits, at the airport to interview anyone who had cold-like symptoms before they went through customs. Pictured: Children at Sydney Airport wearing masks

The passengers were screened in China before they boarded and, when their aircraft landed, they were asked by the pilot to declare if they felt unwell. Pictured: Children at Sydney Airport wearing masks

Passengers from the final flight from Wuhan - the epicentre of the coronavirus - are seen walking through arrivals at Sydney Airport on Thursday

In a chilling warning, professor of global biosecurity at UNSW Dr Raina McIntyre said even using thermal imaging to detect passengers with high temperatures may not stop the virus getting into Australia

Passengers were expected to be welcomed by a crack team at Sydney Airport including four NSW Health doctors and nurses experienced in public health and infection control

The Chinese city of Wuhan was placed under quarantine on Thursday in an effort to stop the spread of the killer coronavirus believed to have originated there. A plane carrying hundreds of passengers from the city to Sydney has landed on Thursday