Մոսկվայում «կեղծ» կանչով ժամանած շտապօգնության մեքենայում հայտնաբերվել են ժամկետանց դեղեր

04:26 • 23.01.20

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի մասնավոր հիվանդանոցներից մեկի շտապօգնության մեքենայում հայտնաբերվել են ժամկետանց դեղեր և հզոր դեղամիջոցներ, որոնց օգտագործման համար բուժաշխատողները համապատասխան արտոնագիր չեն ունեցել: Այս մասին հայտնում է Zvezda հեռուստաընկերությունը:

Փորձարկումն իրականացրել է Մոսկվայի առողջապահության վերահսկման դաշնային ծառայությունը` կեղծ ահազանգելով շտապօգնություն: Նրանք նշել են, թե տղամարդը սրտի կաթված է ստացել:

Մասնագետները տեղում մանրամասն ուսումնասիրել են առաջին օգնության պարագաներն ու արձանագրություն կազմել իրավախախտումների վերաբերյալ: Բացի այդ, հաստատությանն արգելվել է ժամանակավոր բժշկական օգնություն տրամադրել` մինչ դատական գործընթացի ավարտը: