ԱՄՆ-ում ներկայացվել է բացառապես նոր հարթակով կառուցված ինքնագնաց էլեկտրական մինիվենը՝ առանց ղեկի և ոտնակների (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան General Motors մեքենաշինական հսկայի ստորաբաժանումը, որը հանդես է գալիս Cruise անվան ներքո և զբաղվում է ինքնագնաց ավտոմեքենաների մշակմամբ, ներկայացրել է իր առաջին էլեկտրական մինիվենը՝ Origin ինքնավար կառավարմամբ:
Ինչպես նկարագրում է Корреспондент-ը, Cruise Origin ինքնագնաց մեքենան կառուցվել է General Motors-ի բացառապես նոր էլեկտրական հարթակի հիման վրա: Այն չունի վարորդի համար նախատսված նստատեղ, ղեկ, ոտնակներ, հայելիներ: Ծրագրավորողներն ամենից շատ ուշադրություն են դարձրել ուղևորների հարմարավետությանը:
Մեքենան նախատեսված է 4-6 ուղևորի տեղափոխելու համար: Սրահում երկու բազմոց է տեղակայված. ուղևորները նստած կլինեն դեմ-դիմաց: Յուրաքանչյուր բազմոցի գլխավերևում էկրան է տեղադրված, որը տարատեսակ տեղեկատվություն է ցուցադրում:
Ուղեբեռի համար կա հատուկ բաժին նստատեղերի հետևի մասում: Մեքենայի դռները սահելով են բացվում դեպի կողք:
Նորույթը համալրված է տարատեսակ տեսախցիկներով, սենսորներով և ցուցիչներով, որոնց օգնությամբ հնարավոր է վերահսկել ճանապարհային երթևեկության իրավիճակը անգամ մութ ժամերին և վատ եղանակային պայմաններում:
Նախատեսվում է, որ մեքենան առանց վերալիցքավորման 1.5 մլն կմ տարածություն կանցնի:
Նորագույն էլեկտրական մինիվենի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:














