Ավստրալիայում հրդեհների դեմ պայքարող ինքնաթիռը կործանվել է լեռներում. կա 3 զոհ (տեսանյութեր, լուսանկարներ)

11:16 • 23.01.20

Ավստրալիայում մեծ ջրցան ինքնաթիռը կառավարման կենտրոնի հետ կապը կորցնելուց հետո կործանվել է լեռներում` Snowy Mountains-ում, անտառային հրդեհների դեմ պայքարելու ընթացքում: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:

Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է հրդեհի դեմ պայքարող երեք մարդ:

Կոմիսար Շեյն Ֆիցիմոնսը մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ գտնվել են ինքնաթիռի մնացորդները, և որ ինքնաթիռում գտնվող բոլոր երեք մարդիկ մահացել են:

«Ցավոք, ինքնաթիռի կործանման հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել»,-ասել է կոմիսարը:

Ինքնաթիռը պատկանում էր Coulson Aviation ամերիկյան ծառայությանը, մահացածներն ամերիկացի հրշեջներ էին, որոնք մեկնել էին Ավստրալիա` օգնելու հրդեհների դեմ պայքարում:

Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլադիս Բերեջիքլյանը ցավակցություններ է հայտնել զոհերի ընտանիքներին:

«Մեր մտքերը ոչ միայն մահացածների ընտանիքների հետ են, այլ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց վրա են զգում այսօրվա կատարվածի ազդեցությունը»,-ասել է Բերեջիքլյանը:

Նշվում է, որ Նոր Հարավային Ուելսում ներկա դրությամբ դեռևս աշխատում են մեծ թվով հրշեջներ, նահանգում առկա է շուրջ 80 հրդեհի օջախ:

 

The RFS warned fire dangers were only beginning to peak midday Thursday with a long afternoon of fighting blazes expected

A bushfire burns on Kallaroo road in Pialligo, Canberra on January 23, with firefighters trying to bring it under control

People affected by the Pialligo bushfire (pictured) have been told it is too late to leave

Temperatures were set to soar across Australia on Thursday. Parts of NSW and Queensland will exceed 40 degrees

The Box Hill and Nelson fire is burning just 40km from the city's CBD and remains at watch and act level

he fire on Kallaroo road in Pialligo by Canberra Airport remains at emergency level, after being downgraded overnight

An out-of-control fire at Piallago Ave in the ACT (pictured) also reached emergency level

Search operations were conducted by helicopters in Peak View, north-east of Cooma

Contact was lost with a C130 waterbomber aircraft working in the Snowy Monaro area (file image)