Սարատովում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

02:20 • 23.01.20

ՌԴ Սարատով քաղաքում 10-ամյա դպրոցականը տեղափոխվել է հիվանդանոց: Նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Այս մասին հայտնում է «Известия»-ն:

Նշվում է, որ երեխային նման վիճակում գտել են անցորդները, նրանք էլ զանգահարել են շտապօգնություն:

Միջադեպի հանգամանքները պարզվում են: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: