Թրամփը թարմացրել է մեկ օրում Twitter-ում ռեկորդային թվով գրառումների իր ռեկորդը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գերազանցել է իր անձնական ռեկորդը` Twitter-ի oգտահաշվում հրապարակված հաղորդագրությունների քանակով՝ այդ թիվը հասցնելով 142-ի: Այս մասին հայտնում է Vactbase-ն, որը հետևում է ԱՄն առաջնորդի պաշտոնական հայտարարություններին:
Նշվում է, որ համաձայն հաշվարկների` Դավոսի տնտեսական համաժողովում գտնվելու ընթացքում Թրամփը գրառում է կատարել 88 վայրկյանը մեկ: ԱՄՆ նախագահի նախորդ ռեկորդը գրանցվել էր 2019 թվականի դեկտեմբերին, երբ նա մեկ օրվա ընթացքում կատարել էր 123 գրառում:










