Հանեք մեղադրանքները Թրամփի վրայից. ԱՄՆ նախագահի իմփիչմենթի գործով քննության ընթացքում տղամարդը դժգոհել է և ձերբակալվել

06:08 • 23.01.20

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատում ընթանում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և օրենսդիրների աշխատանքը խոչընդոտելու մեղադրանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դատավարությունը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, դժգոհող տղամարդը դուրս է բերվել ԱՄՆ Սենատի այցելուների համար նախատեսված պատկերասրահից: «Հանեք մեղադրանքները Թրամփի վրայից»,- բղավել է տղամարդը, որին մի քանի րոպեների ընթացքում ձերբակալել են իրավապահ մարմինների աշխատակիցները:

Նշվում է, որ այդ պահին ելույթ էր ունենում կոնգրեսական Հաքիմ Ջեֆրիսը: Նա ստիպված է եղել որոշ ժամանակով ընդհատել Թրամփի ինփիչմենթի օգտին ելույթը:

Դոնալդ Թրամփն ԱՄՆ պատմության մեջ երրորդ նախագահն է, որը պաշտոնանկության  է ենթարկվել Ներկայացուցիչների պալատի կողմից հարցն ուղարկելով Կոնգրեսի վերին ատյան՝ Սենատ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել էր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշահում» հոդվածով: